«Յունայթեդի» եկամուտները 30%-ով ավելացել են՝ չնայած անհաջող մրցաշրջանին

«Մանչեսթեր Յունայթեդի» վերջին հաշվետվությունները ցույց են տալիս, որ այս տարվա մարտի 31-ից հետո ընկած երեք ամիսների ընթացքում ակումբի  եկամուտները 30%-ով ավելացել են, չնայած ակումբի ոչ այնքան հաջող մրցաշրջանին: «Կարմիր սատանաների» ընդհանուր եկամուտը 2022 թվականի առաջին երեք ամիսներին կազմել է 152,8 միլիոն ֆունտ (192 միլիոն դոլար), ինչը 29,2 տոկոսով ավելի է 118,3 միլիոն ֆունտից՝ տարեկան կտրվածքով:

Այս ժամանակահատվածում ակումբը վաստակել է լրացուցիչ 34,1 միլիոն ֆունտ միայն խաղերի եկամուտներից, քանի որ կորոնավիրուսային համաճարակը սահմանափակել էր խաղերի եկամուտը մինչև 1,6 միլիոն ֆունտ 2021 թվականի երրորդ եռամսյակում: Այնուամենայնիվ, երրորդ եռամսյակում թիմի եկամուտների կորուստը կազմել է 21,8 միլիոն ֆունտ՝ 12 ամիս առաջվա 21,6 միլիոն ֆունտի համեմատ։

Տեղեկացնենք, որ մանկունյական ակումբի ֆինանսական պարտքը հասել է 495,7 միլիոն ֆունտի՝ 11,8 տոկոսով ավելի, քան 12 ամիս առաջ: Հարկ է նշել,որ ընթացիկ մրցաշրջանում մանչեսթերյան ակումբը զբաղեցրեց վեցերորդ հորիզոնականը գրանցելով 1992 թվականի Պրեմիեր լիգայի մեկնարկից ի վեր ամենացածր արդյունքը: