«Սևիլիան» հետաքրքրված է «Ինտերի» հարձակվող Ալեքսիս Սանչեսի ծառայություններով, հայտնում է Tuttomercatoweb պարբերականը։
Աղբյուրի տեղեկություններով՝ իսպանական ակումբի ղեկավարությունն արդեն բանակցություններ է վարել ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ։ Նշենք, որ Սանչեսի պայմանագիրը «Ինտերի» հետ նախատեսված է մինչև 2023 թվականի ամառը։
33-ամյա հարձակվողը ընթացիկ մրցաշրջանում «Ինտերի» կազմում մասնակցել է 39 հանդիպման՝ դառնալով 9 գոլի և 5 գոլային փոխանցան հեղինակ։