Պորտուգալիայի իշխանությունները թույլ են տվել Աբրամովիչին վաճառել «Չելսին»

«Չելսիի» վաճառքը ամերիկացի գործարար Թոդ Բյոլի կոնսորցիումին մոտենում է ավարտին։ Ակումբի վաճառքի վերջնաան ընթացակարգերից մեկը պետք է լիներ Պորտուգալիայի կառավարության կողմից գործարքի հաստատումը։

The Telegraph  պարբերականի հաղորդմամբ՝ «Չելսիի» ներկայիս սեփականատեր Ռոման Աբրամովիչը պորտուգալական քաղաքացիություն ունի, ինչի պատճառով էլ երկրի կառավարությունը պետք է հաստատի վաճառքի գործընթացը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Չելսիի» վաճառքին հավանություն է տվել Մեծ Բրիտանիայի կառավարությունը, որն ակումբին գործարքն իրականացնելու հատուկ արտոնագիր է տրամադրել։ Նշվում է, որ շուտով պաշտոնապես կհայտարարվի «Ազնվականների» նոր սեփականատիրոջ մասին։