AS. Դեմբելեն ընդունել է «Պարի Սեն Ժերմենի» առաջարկը

«Բարսելոնայի» հարձակվող Ուսման Դեմբելեն հրաժարվել է ակումբի հետ պայմանագիրը երկարաձգել ու ընդունել է ՊՍԺ-ի առաջարկը։ Նա  հուլիսի 1-ից կդառնա ՊՍԺ-ի ֆուտբոլիստ, հայտնում է As-ը։

Աղբյուրի տեղեկութոյւններով՝ 25-ամյա  Դեմբելեն արդեն խաղընկերներին հայտնել է  «Բարսելոնայից» հեռանալու մասին, իսկ բնակարանը, որը նա վարձակալումլ էր  կրկին վարձով է տրվել։

Հիշեցնենք, որ Դեմբելեն «Բարսելոնայում» է հանդես գալիս 2017 թվականից և այս ընթացքում թիմի կազմում մասնակցել է 150 հանդիպման, որոնցում դարձել է 32 գոլի և 34 գոլային փոխանցման հեղինակ։ Նշենք, որ նրա գործող պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ավարտվումէ  հունիսի 30-ին։

Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի հաղորդմամբ՝ «Բարսելոնայի» ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեն դեռ վերջնական որոշում չի կայացրել իր ապագայի վերաբերյալ։

Ավելի վաղ լուրեր էին պտտվում այն մասին, որ Դեմբելեն բնականրան է վարձել Կատալոնիայում և թիմակիցներին հայտնել իր հեռանալու մասին։ Սակայն Ռոմանոն նշում է, որ խաղացողի գործակալները դեռ վերջնական որոշում չեն կայացրել։

Հիշեցնենք, որ կատալոնական ակումբի հետ  25-ամյա խաղացողի պայմանագրի ժամկետը երգարաձգելու գործընթացը շարունակվում է արդեն մի քանի ամիս։