«Բավարիան» օգտվելով առիթից՝ ցանկանում է գնել Գավիի տրանսֆերը

Մյունխենի «Բավարիան» ուշի-ուշով  հետևում է «Բարսելոնայի» և Գավիի միջև պայմանագիրը երկարաձգելու վերաբերյալ  տեղի ունեցող բանակցությունների ընթացքին։ Գերմանական ակումբը  օգտվելով առիթից՝ ցանկանում է գնել Գավիի տրանսֆերը 50 մլն․ եվրոյով, հայտնում է Mundo Deportivo-ն։

Աղբյուրի տեղեկութոյւններով՝ Գավիին, ում «Բարսելոնայի»  հետ պայմանագրի ավարտին մնացել է մեկ տարի, ցանկանում են ձեռք բերել նաև ՊՍԺ-ն և «Լիվերպուլը»։

Գավին այս մրցաշրջանում  «Բարսելոնայի»  կազմում մասնակցել է  ընդհանուր առմամբ 46 հանդիպման, որոնցումդ դարձել է 2 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermark-ը Գավիի տրանսֆերային արժեքը գնահատում է 60 մլն․ եվրո։