Իտալիայի նորընծա չեմպիոն «Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը վերջին 6 ամիսներին խաղում էր խաչաձև կապանի վնասվածքով, նա խաղադաշտ կարող է վերադառնալ միայն 7-8 ամսից։ Վերակագնվելուց հետո նա ամենայն հավանակնությամբ, յուրաքանչյուր խաղի հիման վրա պայմանագիր կստորագրի «Միլանի» հետ։
Իբրահիմովիչը պատմել է, որ վերջին կես տարում անընդհատ ցավազրկողներ է օգտագործել: 40-ամյա ֆուտբոլիստը վիրահատության է ենթարկվել Ֆրանսիայում՝ խաչաձև կապանների վնասվածքից լիովին ապաքինվելու համար:
- Վերջին վեց ամիսների ընթացքում ես խաղում եմ առանց ձախ ծնկի խաչաձև կապանների: Վերջին վեց ամսվա ընթացքում ես միայն 10 անգամ եմ կարողացել թիմի հետ մարզվել։ Ես ներարկվել եմ ավելի քան 20 անգամ: Ամեն օր ընդունել եմ ցավազրկողներ։ Ցավից վեց ամիս գրեթե չէի կարողանում քնել։ Այս տանջանքների միակ նպատակը եղել է իմ թիմակիցներին և մարզիչներին Իտալիայի չեմպիոն դարձնելը, քանի որ ես դա նրանց խոստացել էի,- գրել է Իբրահիմովիչը։