Լա Լիգայի եկամուտներն՝ առանց Մեսսիի ու Ռոնալդուի. Տեբասը գոհ է

Իսպանիայի Լա լիգայի նախագահ Խավիեր Տեբասը հեռուստատեսային հեռարձակումների իրավունքների վաճառքից ստացած եկամուտների առումով համեմատել է  Իսպանիայի և Ֆրանսիայի առաջնությունները։

«ՊՍԺ-ն սպանում է  ֆրանսիական լիգան։ Կան ՈՒԵՖԱ-ի օրենքներ, որպեսզի կասեցվեն այդպիսի խնդիրները, բայց եթե դա չարվի, ՊՍԺ-ն կսպանի Ֆրանսիայի առաջնությունը։ Մրցակցությունը մեծացնելու համար դուք պետք է զբաղվեք ոչ միայն ֆուտբոլիստներով և ակումբներով։ Մեսսիի՝  ՊՍԺ տեղափոխվելուց հետո Լիգա 1-ը հեռուստատեսային հեռարձակումների իրավունքների վաճառքից  ստացել է 70 մլն․ եվրո, իսկ Լա լիգան՝ առանց Մեսսիի և Ռոնալդուի՝ 900 մլն․ եվրո»,- Տեբասի խոսքերն է  մեջբերում ESPN-ը։