«Գրել էին՝ «Ռեալն» ուզում է ինձ գնել»․ Զախարյանը ժպտացել է ու գնացել իր գործերով

Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը խոսել է տեղեկության մասին համաձայն, որի նրա ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալտ»: Ֆուտբոլիստը խոստովանել է՝ կցանկանար խաղալ Իսպանիայի Լա լիգայում։

«Գրել էին «Ռեալի» կողմից իմ նկատմամբ հետաքրքրության մասին, արթնացա, տեսա, ժպտացի ու գնացի իմ գործերով։ Եթե այդպիսի առաջարկ լիներ, ապա գործակալս ինձ կտեղեկացներ, դա չի համապատասխանում իրականությանը։ Բայց ես շատ կցանկանայի Իսպանիայի Լա լիգայում խաղալ։

Հոգեպես պատրաստ եմ խաղալ Եվրոպայում, իսկ ֆիզիկական վիճակս դեռ պետք է բարելավեմ։ Տա Աստված, եթե ճիշտ ժամանակին լավ առաջարկ լինի, ապա ես կտեղափոխվեմ Եվրոպա» ,- Զախարյանի խոսքերն է  մեջբերում Sport24-ը։