«Ռիվեր Փլեյթի» հարձակվող Խուլիան Ալվարեսը Լիբերտադորեսի գավաթի խաղարկության վեցերորրդ տուրի պերուական «Ալյանսա Լիմայի» (8։1) հետ խաղում 6 գոլի հեղինակ է դարձել։ 22-ամյա արգենտինացի հարձակվողը ակումբի պատմության մեջ դարձել է առաջին ֆուտբոլիստը, ով մեկ խաղի ընթացքում 6 գոլ է խփել։ Տեղեկացնենք, որ Ալվարեսը հունվարին տեղափոխվել է «Մանչեսթեր Սիթի» և մինչև հուլիսի 1-ը վարձավճարով հանդես կգա «Ռիվեր Փլեյթում»։
😎 Julián Álvarez, el primer jugador de River que convierte 6⃣ goles en un mismo partido 🤟🏼
✍🏼 121 años y la historia se sigue escribiendo… pic.twitter.com/b0gscOrluE
— River Plate (@RiverPlate) May 26, 2022