Կարիմ Բենզեման ճանաչվել է մրցաշրջանի «Ռեալի» լավագույն ֆուտբոլիստ։ 34-ամյա ֆրանսիացի հարձակվողը մադրիդյան թիմի կազմում մասնակցել է ընդհանուր առմամբ 45 հանդիպման, դարձել է 44 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ։
- Շատ հպարտ եմ։ Իսկապես հիանալի մրցաշրջան էր ինձ համար՝ գոլերի, գոլային փոխանցումների և տիտղոսների առումով, և ես շատ երջանիկ եմ,- Բենզեմայի խոսքերն է մեջբերում «Ռեալի» մամուլի ծառայությունը։