«Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման խոսել է Չեմպիոնների լիգայի խաղարկության եզրափակչի «Լիվերպուլի» հետ խաղից իր սպասելիքների մասին։
«Մենք եզրափակչում խաղալու ենք շատ ուժեղ թիմի հետ, բայց «Ռեալը» վստահ է իր ուժերին, քանի որ ուժեղ ենք։ Պետք է կենտրոնանանք մեր խաղի վրա և դա պետք անենք մեր երկրպագուների հետ միասին։ Վստահ ենք մոտենում մրցաշրջանի վերջին խաղին և պատրաստվում ենք դա ցուցադրել խաղադաշտում»,- Բենզեմայի խոսքերն է մեջբերում «Ռեալի» մամուլի ծառայությունը։
Տեղեկացնենք, որ «Ռեալ»-«Լիվերպուլ» հանդիպումը տեղի կունենա մայիսի 28-ին Փարիզում և կմեկնարկի Երևանի ժամանակով 23։00-ին։