Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության եզրափակչում «Ֆեյենորդին» (1։0) հաղթելուց հետո «Ռոմայի» հազարավոր երկրպագուներ ամբողջ գիշեր նշել են իրենց թիմի հաղթանակը և մինչև առավոտյան ժամը 4։00-ը նրանցից մոտ 3000-ը օդանավակայանում սպասել են, որպեսզի դիմավորեն Տիրանայից վերադարձող իրենց թիմին։