Իտալիայի նորընծա չեմպիոն «Միլանի» հարձակվող Ռաֆայել Լեաոն ամռանը կարող է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ», հայտնում է Gazzetta dello Sport-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ «Ռեալը» Լեաոյի համար պատրաստ է 128 մլն․ եվրո վճարել։ Նշենք, որ պորտուգալացի ֆուտբոլիստի հրաժարագինը կազմում է 160 մլն․ եվրո, այդ պատճառով «Միլանը» չի ցանկանում վաճառել նրան, ու մտադիր է երակարաձգել մինչև 2026 թվականը երկարաձգել Լեաոյի պայմանագիրը։
Լեաոյի գործող պայմանագիրը «Միլանի» հետ ավարտվում է 2024 թվականին։ Նա այս մրցաշրջանում «Միլանի» կազմում մասնակցել է ընդհանուր առմամբ 42 հանդիպման, որոնցում դարձել է 14 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։