Վերջերս, Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանի թիմի՝ «Կադիսի» շարքերը համալրած կիսապաշտպան Ավիր Մաբիլը Marca պարբերականին տված հարցազրույցում նշել է, որ Իսպանիայի Լա լիգայում խաղալը նրա համար երազանք է եղել։
«Ավստրալիայում իմ կարիերան սկսելուց ի վեր ես մեծ ջանքեր եմ գործադրել, որպեսզի կարողանամ խաղալ աշխարհի լավագույն լիգաներից մեկում, և ինձ համար մեծ պատիվ է խաղալ նման լիգայում և հարուստ ավանդույթներ ունեցող «Կադիսում»։ Դա անհավատալի պահ է, քանի որ ես հիշում եմ, որ ֆուտբոլ սկսեցի խաղալ փախստականների ճամբարում, ոտաբոբիկ, կտորից գնդակով և այդ ժամանակվանից մենք երազում էինք խաղալ Անգլիայում կամ Իսպանիայում։ Մի քանի տարի հետո իմ երազանքը իրականացավ։ Սա լավ օրինակ է հատկապես այն երեխաների համար, որոնք նման իրավիճակում են» ,- ասել է Մաբիլը։