«Կատակում ու վիճում ենք միաժամանակ». Գյանը՝ Մանչինիի հետ տեղի ունեցածի մասին

Կոնֆերենցիաների լիգայում հաղթելուց հետո «Ռոմայի» իտալացի ֆուտբոլիստ Ջիանլուկա Մանչինին թիմի տոնակատարության ժամանակ նախ հարվածել է իր թիմակից Վերետուին, ապա Ֆելիքս Աֆենա-Գյանին: Վերջինս պարզաբանել է միջադեպն ու ասել՝ լուրջ բան չկա:

«Մենք կատակում և վիճում ենք միաժամանակ։ Դա նորմալ է։ Ոչ մի լուրջ բան չկա» ,- պարզաբանել է Աֆենա-Գյանը։