Կոնֆերենցիաների լիգայի եզրափակչում «Ռոմային» (0։1) պարտվելուց հետո «Ֆեյենորդի» երկրպագուները իսկական խառնաչփոթ են առաջացրել Ռոտերդամում։ Քաղաքի տարբեր վայրերում եզրափակիչը դիտելու համար մեծ էկրաններ էին տեղադրվել, «Ֆեյենորդի» մարզադաշտը լեփ-լեցուն է եղել։ Եվ ահա եզրափակչից հետո «Ֆեյենորդի» կատաղած երկրպագուները Ռոտերդամի փողոցներում հզոր հրավառություններ են կազմակերպել, կոտրել են խանութների ցուցափեղկերը։ Քաղաքի ոստիկանությունը նույնիսկ ստիպված է եղել ջրցան մեքենաներ օգտագործել երկրպագուներին հանգստացնելու համար։ Միջադեպից հետո «Ֆեյենորդի» յոթ տասնյակից ավելի երկրպագուներ ձերբակալվել են, տուժել է առնվազն երկու ոստիկան: