We are the Champs! «Ռոմայի» ֆուտբոլիստները տապալեցին Մոուրինյուի ասուլիսը

Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության եզրափակչում տարած հաղթանակից հետո «Ռոմայի» ֆուտբոլիստները տապալել են թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի հետխաղային մամուլի ասուլիսը։

Տիրանայի ազգային մարզադաշտում պորտուգալացի մարզչի ասուլիսի կեսից թիմի մի խումբ ֆուտբոլիստներ շամպայնի շշերով ներխուժել են ասուլիսների սրահ ու պայթեցրել շշերը, բղավել, ցատկոտել ու երգել։ Մոուրինյուն նույնպես արագ վեր է կացել տեղից ու իր ֆուտբոլիստների հետ ևս մեկ անգամ տոնել հաղթանակը։