Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության եզրափակչում «Ֆեյենորդին» հաղթելուց հետո (1:0) «Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն ճեպազրույցի ժամանակ նշել է, որ չի հեռանա «Ռոմայից»:
- Ես մերժելու եմ ցանկացած առաջարկ: Ես կմնամ այստեղ՝ «Ռոմայում», նույնիսկ եթե խոսակցություններ լինեն: Մենք այսօր պատմություն կերտեցինք: Կասկած չունեմ, կշարունակեմ լինել «Ռոմայի» գլխավոր մարզիչը»,- նշել է պորտուգալացի մասնագետը: