«Ռոման» 12 տարվա մեջ առաջին իտալական թիմն է, որը եվրագավաթ նվաճեց

Իտալական «Ռոման» Ժոզե Մոուրինյոյի գլխավորությամբ Կոնֆերենցիաների լիգայի 2021/2022 մրցաշրջանի եզրափակչում 1:0 հաշվով հաղթեց հոլանդական «Ֆեյենորդին» և դարձավ մրցաշարի հաղթող։

Հատկանշական է, որ «Ռոման» դարձավ 12 տարվա ընթացքում առաջին իտալական թիմը, որը եվրագավաթ նվաճեց։ Սրանից առաջ 2009/2010 մրցաշրջանում Միլանի «Ինտերը» հաղթել էր Չեմպիոնների լիգան։ Նշենք, որ «Ինտերի» գլխավոր մարզիչն այդ ժամանակ կրկին Ժոզե Մոուրինյոն էր: