Ժոզե Մոուրինյոն իր կարիերայում 5-րդ անգամ եվրագավաթ նվաճեց։
«Ռոման» պորտուգալացի մարզչի գլխավորությամբ, եզրափակչում հաղթելով «Ֆեյենորդին»(1:0), նվաճեց Կոնֆերենց Լիգայի գավաթը: Մոուրինյոն նախկինում երկու անգամ հաղթել է Չեմպիոնների լիգան («Պորտուի» և «Ինտերի» հետ) և ՈՒԵՖԱ-ի գավաթը/Եվրոպա լիգան («Պորտուի» և «Մանչեսթեր Յունայթեդի» հետ):
Մոուրինյոն դարձավ պատմության մեջ երկրորդ մարզիչը, որը հինգ անգամ հաղթել է եվրագավաթներում։ Նրանից առաջ նման արդյունք գրանցել է միայն Ջովանի Տրապատոնին։