Դել Պիերոյից հետո առաջինը. Ձանիոլոն մտավ պատմության մեջ

Նիկոլո Ձանիոլոն Կոնֆերենց լիգայի եզրափակչում բացեց հաշիվը «Ֆեյենորդի» հետ խաղում: «Ռոմայի» ֆուտբոլիստը (22 տարեկան, 327 օրական) դարձավ ամենաերիտասարդ իտալացի խաղացողը, որը գոլ խփեց եվրոպական խոշոր եզրափակչում Ալեսանդրո Դել Պիերոյից (22 տարեկան, 200 օր) հետո, որը աչքի էր ընկել Դորտմունդի «Բորուսիայի» դեմ Չեմպիոնների լիգայի 1997 թվականի եզրափակչում:

Ձանիոլոն խփեց իր հինգերորդ գոլը անցկացրած 10 խաղում, իտալացին կատարել է նաև գոլային երեք փոխանցում: