«Ռոման» գործի կեսն արեց. Հենոն փոխարինվեց, բայց թիմը հաղթում է (VIDEO)

Կոնֆերենց լիգայի եզրափակչում «Ռոման» առաջին խաղակեսից հետո նվազագույն հաշվով հաղթում է «Ֆեյենորդին»: Միակ գոլը 32-րդ րոպեին խփեց Նիկոլո Ձանիոլոն, գոլային փոխանցում իր հաշվին գրանցեց Ջիանլուկա Մանչինին: Հավելենք, որ 17-րդ րոպեին վնասվածքի պատճառով փոխարինվեց Հենրիխ Մխիթարյանը: