«Մեկ ձայնի համար ՈՒԵՖԱ-ն անհասկանալի մրցաշարեր է ստեղծում». «Նապոլիի» նախագահը իր ոճով

«Նապոլիի» նախագահ Աուրելիո դե Լաուրենտիսի ցանկացած ելույթ կամ հարցազրույց ավանդույթի համաձայն ուղեկցվում է սկանդալային կարծիքներով:

  • Հասկացանք, կա Չեմպիոնների լիգա, որտեղ խաղալը բոլորի երազանքն է։ Կա երկրորդ մրցաշարը՝ Եվրոպա Լիգան, որը անիմաստ էներգիա է վատնում, ունի կիսատ-պռատ նշանակություն։ Որն էր Կոնֆերենցիաների լիգա ստեղծելու իմաստը։ Ասեք մեզ ձայներ են պետք, թույլ ֆուտբոլային երկրներին Եվրոպայում խաղալու տեղ ենք տալիս, որ ընտրություններում մեզ ձայն տան։ Այդ պարոնների որոշումներից մենք հայտնվում ենք փակուղում,- ասել է Դե Լաուրենտիսն ու հավելել: — Խոսենք մի քիչ էլ Սերիա «A»-ից։ Տեսաք ինչ խուլիգանություններ եղան Սպեցիայո՞ւմ։ Ինչպե՞ս ժամանակին անգլիացիներն արեցին իրենց խուլիգանների հետ։ Եթե նրանց հարցերը չլուծենք, մեր մարզադաշտերը կլինեն վտանգավոր վայրեր ու քիչ մարդիկ կայցելեն: