Իսպանական ֆուտբոլի լեգենդ Չավի Ալոնսոն որոշել է չերկարաձգել պայմանագրի ժամկետը «Ռեալ Սոսիեդադի» երկրորդ թիմի հետ։ 40-ամյա Ալոնսոն փայլուն էր սկսել իր մարզչական կարիերան Սան Սեբաստյանում, թիմը 50 տարվա ընդմիջումից հետո բարձրացել էր Իսպանայի երկրորդ դիվիզիոն։ Բայց ընթացիկ մրցաշրջանում դուրս մնացին Սեգունդայից և Ալոնսոն որոշեց հեռանալ։