Առաջին կին մրցավարը, որը կսպասարկի «A» Սերիայի խաղերը

Հերթական պատմական քայլը դեպի գենդերային հավասարություն, գրում են իտալական պարբերականները: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Քաթարում կայանալիք Աշխարհի առաջնությունում խաղերը կսպասարկեն երեք կին մրցավար: «A» Սերիան ևս գնում է նման մեծ քայլի։ 

Հաջորդ մրցաշրջանից, որը մեկնարկում է օգոստոս ամսին, «A» Սերիայում առաջին անգամ խաղերը կսպասարկի կին մրցավար։ Խոսքը  32-ամյա Մարիա Սոլե Ֆերիերի Կապուտիի մասին է, Լիվորնո քաղաքից։ Մասնագիտությամբ սոցիոլոգ է և աշխատում է Բերգամոյում՝  աշխատանքային իրավունքի ուսումնասիրության կենտրոնում, բայց ասում են նաև ֆուտբոլային լավ մրցավար է։

Նա նաև առաջին կին մրցավարն է, որը սպասարկել է «A» Սերիան ներկայացնող թիմիի խաղ: Դա տեղի է ունեցել անցյալ տարվա դեկտեմբերին: Կապուտին սպասարկել է Իտալիայի գավաթի խաղարկության «Կալյարի»-«Չիտադելա» հանդիպումը: