«Մենք ընդունեցինք, որ դա սխալ էր». «Լիվերպուլի» նախագահը՝ Սուպերլիգայի մասին

«Լիվերպուլի» նախագահը ասել է, որ Եվրոպայի Սուպերլիգայի ստեղծման գաղափարը սխալ էր։

«Սուպերլիգան  չկա «Լիվերպուլի» օրակարգում: Մենք ընդունեցինք, որ դա սխալ էր։ Հիմա այն անցյալում է:Մենք գոհ ենք Չեմպիոնների լիգայի նոր ձևաչափի որոշ դրույթներից, բայց մենք շարունակում ենք մեր մտահոգություններն արտահայտել ֆուտբոլային խիտ օրացույցի վերաբերյալ, և հաջորդ Աշխարհի գավաթի հետ (մրցաշարը կանցկացվի նոյեմբերից դեկտեմբեր) ամեն ինչ միայն կբարդանա»,- ասել է Թոմ Վերները The Athletic-ին տված հարցազրույցում։