Հենրիխ Մխիթարյանը «Ֆեյենորդի» հետ խաղի մեկնարկային կազմում է (LIVE, VIDEO)

Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության եզրափակչում Հռոմի «Ռոման» մրցելու է հոլանդական «Ֆեյենորդի» հետ: Հանդիպման մեկնարկային սուլիչը կհնչի Երևանի ժամանակով 23:00-ին:

Երկու կողմերն էլ կատարել են մեկական փոփոխություն՝ համեմատած կիսաեզրափակիչ վերջին խաղերի: Սերժիու Օլիվեյրան մնացել է «Ռոմայի» պահեստայինների նստարանին, նրա փոխարեն դաշտ դուրս կգա վնասվածքից վերականգնված Հենրիխ Մխիթարյանը, իսկ «Ֆեյենորդի» փոխոխությունը դարպասապահի դիրքում է՝ Մարչիանոյի փոխարեն խաղը կմեկնարկի ավագ Բիդգլոն: Խաղի ուղիղ հեռարձակմանը հետևելու համար սեղմեք՝ ԱՅՍՏԵՂ :

Ժոզեն որոշել է խաղալ իր համար սովորական 3-5-2 խաղային համակարգով. երեք կենտրոնականով, երկու հարձակվողական ոճի եզրայիններով, Պելեգրինի-Մխիթարյան թիկունքից ու Ձանիոլո-Աբրահամ առջևից: