Իբրահիմովիչը լուրջ վնասվածքի պատճառով բաց կթողնի տարվա մնացած մասը

«Միլանի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը վնասվածքի պատճառով շարքից դուրս է եկել, հայտնում է իտալական ակումբի պաշտոնական կայքը։

Ֆուտբոլիստը ստիպված է եղել ծնկի վիրահատության ենթարկվել հոդերի անկայունության պատճառով։ Ֆուտբոլիստի վերականգնման ժամկետը կկազմի 7-8 ամիս։ Հնարավոր է, որ հարձակվողը ավարտի կարիերան։

40-ամյա Իբրահիմովիչը այս մրցաշրջանում բոլոր մրցաշարերում անցկացրել է 27 հանդիպում «Միլանի» կազմում՝ դառնալով 8 գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ: Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2022 թվականի ամառ։