«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է վրացի դարպասապահով

Դարպասապահ Գիորգի Մամարդաշվիլին կարող է հեռանալ «Վալենսիայից» և տեղափոխվել Պրեմիեր լիգա։ Ինչպես հայտնում է AS-ը, 21-ամյա վրացի խաղացողը գրավել է անգլիական մի շարք խոշոր թիմերի, այդ թվում՝ «Մանչեսթեր Յունայթեդի» ուշադրությունը։

«Մանչեսթեր Յունայթեդը» կապ է հաստատել դարպասապահի ներկայացուցիչների հետ՝ պարզելու նրա ֆինանսական պահանջները: Մամարդաշվիլին կարող էր երկրորդ դարպասապահի դեր խաղալ, եթե Դին Հենդերսոնը հեռանա։ Սակայն կոնկրետ առաջարկներ դեռ չեն արվել։

«Վալենսիան» արդեն տեղեկացրել է խաղացողին իր հետ պայմանագիրը երկարաձգելու և հրաժարգնի չափն ավելացնելու ցանկության մասին, որն այժմ հավասար է 20 միլիոն եվրոյի։ Միաժամանակ նա կարող է դիտարկել 15 միլիոն եվրոյի առաջարկներ, քանի որ ներկայումս փողի կարիք ունի։

Դարպասապահին դուր է գալիս ամեն ինչ իր թիմում,քանի որ այս մրցաշրջանում Լա Լիգայում անցկացրել է 18 հանդիպում։