«Լիվերպուլի» հարձակվող Սադիո Մանեն խոսել է Մյունխենի «Բավարիա» հավանական տեղափոխության մասին:
«Կարծում եմ՝ սա շատ լավ հարց է, բայց հիմա ինձ համար դժվար կլինի պատասխանել։ Իհարկե, ես կենտրոնացած եմ Չեմպիոնների լիգայի եզրափակիչի վրա։ Հարցրեք ինձ խաղից հետո, և ես կպատասխանեմ»,- ասել է Մանեն թիմի բաց մարզման ժամանակ։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ խաղացողը կարող է մյունխենյան ակումբ գնալ 50 միլիոն եվրոյից ոչ պակաս գումարով։