«Սպասում ենք վիկինգի ժամանմանը: Նա կարող է փոխել մեր խաղը». Ռոդրին՝ Հալանդի մասին

Ռոդրին խոսել է Էրլինգ Հալանդի՝ «Մանչեսթեր Սիթի» տեղափոխվելու մասին:

«Սպասում ենք վիկինգի ժամանմանը: Նա խաղացող է, որը կարող է փոխել մեր խաղը: Մենք օգտագործում ենք կեղծ ինը համարի սխեման, որը մեզ տալիս է որոշ առավելություններ, բայց զրկում է այլ առավելություններից: Ինձ համար պարզ էր, որ Հալանդը կարող է գալ։ Մեր թիմում կա տեղ, որը նա կզբաղեցնի։

Նա հրաշալի է ֆիզիկական պատրաստվածության առումով», — ասել է «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպանը։