«Շատ վատ մտանք խաղի մեջ, քնած էինք…». Ռոբերտ Արզումանյանը՝ «Նոայի» հետ խաղից հետո

«Նոայի» հետ ոչ-ոքիից հետո (1:1) «Ուրարտուի» գլխավոր մարզիչ Ռոբերտ Արզումանյանը կիսվել է տպավորություններով: 

  • Շատ վատ մտանք խաղի մեջ, քնած էինք առաջին 10-15 րոպեներին ու արագ գոլ բաց թողեցինք: Կարծում եմ՝ դա մեզ չկոտրեց, կամաց-կամաց մտանք խաղից մեջ ու սկսեցինք վերահսկել խաղը՝ տալով մրցակցին որոշակի պահեր: Հատկապես երկրորդ կեսում մենք էինք վերահսկում խաղը, բայց ոչ լիարժեք: Մրցակիցն էլ էր գրոհում ու հակագրոհում: Մոտ էին հաղթանակին՝ հաշվի առնելով, որ վերջում ունեինք պահեր, որոնք պետք է գոլով ավարտեինք: Շատ լավ մրցակցի հետ էինք խաղում: Հեշտ չէ խաղալ «Նոայի»: Դրա ապացույցն այսօրվա խաղն էր,- ասաց Արզումանյանը: