Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանի թիմը՝ «Բրյուգեն» նոր գլխավոր մարզիչ ունի։ Թիմի ներկայիս գլխավոր մարզիչ՝ Ալֆրեդ Շրոյդերին փոխարինել է նրա օգնական՝ Կառլ Հոֆկենսը, հայտնումէ բելգիական ակումբի մամուլի ծառայությունը։
Տեղեկացնենք, որ վարձավճարով Բելգիայի նորընծա չեմպիոնների կազմում հանդես եկող Սարգիս Ադամյանի թիմի հետ պայմանագրի ժամկետը լրանում է հունիսի 30-ին և նրա ապագան դեռևս անորոշ է։
Ադամյանը այս մրցաշրջանում «Բրյուգեի» կազմում ընդհանուր առմամբ մասնակցել է 16 հանդիպման, որոնցում դարձել է 6 գոլի հեղինակ։