Կիսպաշտպան Մեյսոն Մաունթը հետաքրքրված է «Չելսիի» հետ պայմանագիրը երկարաձգելու հարցում, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ներկայումս պայմանագրերի կնքման և հետագա տրանսֆերների վրա դրված սահմանափակումները խանգարում են լոնդոնյան թիմին երկարաձգել 23-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը։ Սակայն առաջիկայում ակումբում սեփականատերերի փոփոխություն տեղի կունենա, ինչը թույլ կտա նոր գործարքներ կնքել։
Մաունթի գործող պայմանագիրը «Չելսիի» հետ ավարտվում է 2024 թվականին։ Նա այս մրցաշրջանում «Չելսիի» կազմում ընդհանուր առմամբ մասնակցել է 53 հանդիպման, որոնցում դարձել է 13 գոլի և 16 գոլային փոխանցման հեղինակ։