Ինչպես տեղեկացնում է իսպանացի լրագրող Ֆերան Կորեասը, «Բարսելոնան» հատուկ պայմանագիր կառաջարկի Դանի Ալվեշին։ Կողմերի միջև նոր պայմանագիրը նախատեսվում է ստորագրել 6 ամսով՝ մինչև մրցաշրջանի ավարտը երկարաձգելու պայմանով, որը կախված կլինի Ալվեշի ցուցադրած խաղից։
Աղբյուրի տեղեկություններով՝ ակումբը նույնիսկ դիտարկում է Ալվեշի պայմանագրի ավարտից հետո նրան «Բարսելոնայի» համակարգում աշխատանք առաջարկելու տարբերակը, սակայն Ալվեշը ցանկանում է ևս մի քանի տարի խաղալ։
Չավին կարծում եմ, որ լավ կլինի, եթե ակումբը երկարաձգի Ալվեշի պայմանագիրը։ Նա գոհ է թիմ վերադառնալուց հետո բրազիլացու՝ խաղադաշտում և խաղադաշտից դուրս ներդրած ջանքերից։
Տեղեկացնենք, որ Դանի Ալվեշի գործող պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ավարտվում է հունիսի 30-ին։