«Նյուքասլը» հետաքրքրված է «Ատլետիկոյի» երկու ֆուտբոլիստների ծառայություններով

«Նյուքասլը» հետաքրքրված է «Ատլետիկոյի» երկու ֆուտբոլիստների՝ Ռենան Լոդիի և Յանիկ Ֆերեյրա Կարասկոյի ծառայություններով, հայտնում է Marca-ն։

Աղբյուրի տեղեկություններով՝ անգլիական ակումբը Լոդիի տրանֆսերի համար պատրաստ է առաջարկել 40 մլն․ եվրո։ Նշվում է, որ նրա ծառայություններով հետաքրքրված է  նաև «Յուվենտուսը»։

Նշվում է, որ «Ատլետիկոյի»  գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն դեմ է Կարասկոյի թիմից հեռանալուն։ Բելգիացին հայտարարել է մադրիդյան թիմում մնալու մտադրության մասին, սակայն նշվում է, որ նրա նոր գործակալը փնտրում է այնպիսի ակումբ, որտեղ նրան ավելի բարձր աշխատավարձ կտան։

Այս մրցաշրջանում Լոդին «Ատլետիկոյի» կազմում ընդհանուր առմամբ մասնակցել է 42 հանդիպման, որոնցում դարձել է 4 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ, իսկ Կարասկոն՝ 44 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 6 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։