«Արսենալը» երկարաձգել է թիմի կիսապաշտպան Մուհամեդ Էլ-Նենիի պայմանագիրը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Պայմանագրի ժամկետների մասին չի ասվում։
Տեղեկացնենք, որ Էլ-Նենին «Արսենալ» է տեղափոխվել 2016 թվականին «Բազելից»։ Նա այս մրցաշրջանում «Արսենալի» կազմում մասնակցել է 17 հանդիպման, որոնցում դարձել է երկու գոլային փոխանցման հեղինակ։