«Ֆուտբոլիստները, որոնք ՊՍԺ-ում են փողի դիմաց, ստրուկներ են»․ Լապորտան՝ Նեյմարի մասին

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոսել է թիմի նախկին ֆուտբոլիստ, այժմ ՊՍԺ-ում հանդես եկող Նեյմարի՝ կատալոնական ակումբ վերադառնալու հնարավորությունների մասին։

«Ո՞վ չի սիրում Նեյմարին։ Նա բացառիկ ֆուտբոլիստ է, բայց այն բոլոր ֆուտբոլիստները, որոնք մի օր կվերադառնան  «Բարսելոնա», պետք դա անեն անվճար։ Այն ֆուտբոլիստները, որոնք պայմանագրեր են ստորագրել ՊՍԺ-ի հետ, փողի դիմաց ստրուկներ են» ,- Լապորտայի խոսքերն է  մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։