ՊՍԺ-ի կանանց թիմի մարզիչը հեռացվել է անհարիր պահվածքի համար

ՊՍԺ-ի կանանց թիմի գլխավոր մարզիչ Դիդյե-Օլլե Նիկոլը հեռացվել է աշխատանքից՝ ֆուտբոլիստուհիների նկատմամբ անհարիր պահվածքի համար, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ մարզչի անհարիր պահվածքի մասին ակումբի ղեկավարությանը տեղեկացրել են թիմի ֆուտբոլիստուհիները։ Ակումբը խոստացել է ներքին հետաքննություն անցկացնել։ Դիդյե-Օլլե Նիկոլը ուղարկվել է վաղաժամ արձակուրդի, ազատման մասին դեռ խոսք չի գնում։ Ավելացնենք, որ ՊՍԺ-ի կանանց թիմը Նիկոլի գլխավորությամբ դարձել է Ֆրանսիայի չեմպիոն։