«ՊՍԺ-ն է հետաքրքրվա՞ծ, մնում եմ «Ռեալում». Վինիսիուս Ջունիորը՝ ապագայի մասին

«Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ջունիորը հայտնել է, որ ցանկանում է մնալ թիմում։

«ՊՍԺ-ն հետաքրքված է իմ ծառայութոյւններո՞վ։ Ես ցանկանում եմ մնալ «Ռեալում»։ Ես մոտ եմ թիմի հետ պայմանագիրը երկարաձգելուն»,- Ջունիորի խոսքերն է  մեջբերում լրագրող  Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի տեղեկացմամբ՝ «Ռեալի»՝ Ջունիորի հետ պայմանագիրը մինչև 2028 թվականը երկարաձգելու բանակցությունները ավարտական փուլում են գտնվում։ Նշենք, որ նրա գործող պայմանագիրը մադրիդյան թիմի հետ ավարտվում է  2024 թվականին։ Ջունիորը այս մրցաշրջանում «Ռեալի» կազմում   ընդհանուր առմամբ մասնակցել է 51  հանդիպման, որոնցում դարձել է 21 գոլի և 20 գոլային փոխանցման հեղինակ։