Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը խոսել է թիմում իր ապագայի մասին։
«Ես դեռևս չեմ երկարաձգել «Ռեալի» հետ պայմանագիրը, բայց ես Մբապեի նման չեմ վարվի (ծիծաղում է)։ Եվ հուսով եմ, որ ակումբը նույնպես այդպես չի վարվի ինձ հետ»,- Մոդրիչի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի տեղեկացմամբ, Մոդրիչը պատրաստվում է ՉԼ-ի եզրափակչից հետո մինչև 2023 թվականը երկարաձգել «Ռեալի» հետ պայմանագիրը։
Մոդրիչը այս մրցաշրջանում մադրիդյան թիմի կազմում ընդհանուր առմամբ մասնակցել է 43 հանդիպման, որոնցում դարձել է 3 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։