Անգլիական ֆուտբոլում կառավարական նոր սկանդալ է հասունանում. The guardian

Անգլիայում նոր ֆուտբոլային սկանդալ է հասունանում։ The guardian պարբերականը հետաքննության արդյունքում պարզել է, որ երկրի կառավարությունը 2020 թվականին խորհուրդ է տվել անգլիական Պրեմիեր լիգային հաստատել Սաուդյան Արաբիայի թագաժառանգի կողմից «Նյուքասլը» գնելու գործարքը։

Չունենալով որևէ լիազորություն Պրեմիեր լիգայի նկատմամբ՝ Բորիս Ջոնսոնի կառավարությունում ինվեստիցիոն նախարար Գրիմսթոունը մասնակցել է արաբների և լիգայի ղեկավարության հետ հանդիպումներին։ Պարբերականը նշում է, որ հանդիպմանը շեշտվել է երկիր եկող նոր ներդրումների կարևորությունը։ Հնչում են արդեն արդարացումներ, որ այդ հանդիպումները օգուտ չեն տվել և գործարքը այդ փուլում չի կայացել։ Այն կայացել է մեկ տարի անց։