Իսպանական «Սևիլյայի» նախագահ Կաստրոն անդրադարձել է թիմի ֆրանսիացի հարձակվող Անտոնի Մարսիալին:
- Անշուշտ, Անտոնի Մարսիալը վերադառնում է «Մանչեսթեր Յունայթեդ»։ Մենք կարևոր և շատ մեծ գումարներ ծախսեցինք այդ վարձակալության համար, բայց նա անընդհատ վնասվածք էր ստանում։ Չենք պատրաստվում նրա տրանսֆերը ձեռք բերել, — նշել է «Սևիլյայի» նախագահը: