«Ռեալը» հետաքրքրված է Գյունդոգանի ծառայություններով

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Իլկայ Գյունդոգանը կարիերան կարող է  շարունակել Իսպանիայում։ Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը», հայտնում է Marca-ն։

Գյուլնոգանին ձեռք բերելու պայքարին կարող է միջամտել  նաև «Բարսելոնան»։ Հիշեցնենք, որ ավելի վաղ «Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հույս էր հայտնել, որ Գյունդոգանը կման թիմում։

Գյունդոգանի գործող պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» եհտ ավարտվում է 2023 թվականի հունիսին։ Նա այս մրցաշրջանում «Սիթիի» կազմում մասնակցել է ընդհանուր առմամբ 42 հանդիպման, որոնցում դարձել է 8 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը Գյունդոգանի տրանսֆերային արժեքը գնահատումէ  35 մլն․ եվրո։