«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենը ճանաչվել է ԱՊԼ-ի տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ։ 21-ամյա կիսապաշտպանը այս պարգևին է արժանանում երկրորդ տարին անընդմեջ։ Մինչ այդ ոչ մի ֆուտբոլիստի չէր հաջողվել դա անել։
Ֆոդենը այս մրցաշրջանում «Մանչեսթեր Սիթիի» կազմում ԱՊԼ-ում մասնակցել է 27 հանդիպման, որոնցում դարձել է 9 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։