Խավիեր Տեբաս․ «Կարծում եմ Մբապեն կտեղափոխվի «Ռեալ»

Իսպանիայի Լա լիգայի նախագահ Խավիեր Տեբասը վստահ է, որ Կիլիան Մբապեն կտեղափոխվի Մադրիդի «Ռեալ»։

«Ես կարծում եմ, որ Մբապեն կտեղափոխվի «Ռեալ»՝ չնայած այս մասին տարածվող տարբեր տեղեկություններին։ Եթե  դա տեղի չունենա այն մեզ համար չի լինի ոչ լավ, և ոչ էլ վատ նորություն։ Եթե ես ուզենայի երկարաձգել պայմանագիրը, ես արդեն դա արած կլինեի։ Բայց ես կարող եմ նաև սխալվել։

ՊՍԺ-ն այս մրցաշրջանում աշխատավարձերի վրա ծախսել է 650 մլն․ եվրո, նրանք 300 մլն․ եվրոյի վնասներ են կրել։ Եվ նրանք պատրաստվում են Մբապեին բազմամիլիանոնց առաջարկ անե՞լ։ Դա հնարավոր չէ, եթե մենք խոսում ենք ակումբ-պետությունների մասին։ ՈՒԵՖԱ-ն լուրջ բարեփոխումներ է իրականացնում։

«Ռեալը» համավարակի շրջանում կառավարման առումով լավագույն թիմն է, նրանք կորուստներ չեն ունեցել, և զգալի պահուստներ ունեն։ Հուսով եմ, որ նրանք կդառնան ՉԼ-ի հաղթող»,- Տեբասի խոսքերն է  մեջբերում COPE-ն։

Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել այն մասին, որ ՊՍԺ-ն պայմանագիրը երկարաձգելու համար Մբապեին կվճարի 300 մլն․ եվրո պարգևավճար և տարեկան 100 մլն․ եվրո աշխատավարձ։