Զիդանը 49 տարեկանում պապիկ է դարձել

Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը 49 տարեկանում պապիկ է  դարձել։ Նրա ավագ որդին մայիսի 20-ին աղջիկ է ունեցել։ Էնցոն և նրա կինը՝ Կարեն Գոնսալվեշը փոքրիկին Սիա են անվանել։

Հիշեցնենք, որ  Էնցո Զիդանը ժամանակին ընդգրկված էր «Ռեալի» համակարգում, իսկ այժմ հանդես է գալիս Ֆրանսիայի Լիգա 2-ի «Ռոդեզ» ակումբում։

Տեղեկացնենք, որ Զինեդին Զիդանը ունի ևս 3 որդի։