Քրիստիան Էրիկսենը խոսել է  իր ապագայի մասին

«Բրենտֆորդի» կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը խոսելէ  իր ապագայի մասին։

«Չգիտեմ, թե ինչ է ինձ սպասվում ապագայում։ Ես որոշում կկայացնեմ՝ ելնելով սպորտային և ընտանեկան շահերից։ Անշուշտ, «Բրենտֆորդում» մնալու հնարավորություն կա։ Բայց ես դեռ չեմ որոշել 100 %-ով, թե ինչ եմ անելու։ Ես գաղափար ունեմ, բայց ինչ տեղի կունենա, ես չգիտեմ։ Սակայն  «Բրենտֆորդը» որոշակիորեն տարբերակներից մեկն է»,- Էրիկսենի խոսքերն է  մեջբերում BBC-ին։

Հիշեցնենք, որ Էրիկսենը «Բրենտֆորդում» է հանդես գալիս հունվարից և նրա պայմանագիրը ակումբի հետ ավարտվում է հունիսի 30-ին։ Նա այս ընթացքում «Բրենտֆորդի» կազմում մասնակցել է 10 հանդիպման, որոնցում դարձել է մեկ գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Նշենք, որ դանիացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Տոտենհեմն» ու «Լեսթերը»։