«ԱՊԼ-ում հաղթելը շատ ավելի դժվար է, քան ՉԼ-ում»․ Գվարդիոլա

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան համեմատել է ԱՊԼ-ն ՉԼ-ի հետ։ Նրա կարծիքով ԱՊԼ-ում հաղթելը շատ ավելի դժվար է, քան ՉԼ-ում։

«ԱՊԼ-ում հաղթելը շատ ավելի դժվար է, քան ՉԼ-ում․ շատ հանդիպումներ, վնասվածքների դեմ պայքար, տարբեր իրավիճակներ։ ԱՊԼ-ում հաղթելը մեծ հաջողություն է։ Դա մեկ խաղ չէ, ինչպես Անգլիայի գավաթում, այստեղ կայունություն է  անհրաժեշտ։ Ես չեմ ասում, որ Չեմպիոնների լիգան կարևոր չէ, մենք կցանկանայինք խաղալ եզրափակչում, բայց կա տարբերություն․ հաղթել 38 տուրերից հետո կամ 7 խաղից։ Դա հիանալի է։ Մենք մոտ ենք դրան»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում BBC-ին։