«Ռոմայի» հարձակվող Տեմի Աբրահամը Իտալիայի «A» սերիայի 38-րդ տուրի՝ «Տորինոյի» (3։0) հետ խաղից հետո ամփոփել է մրցաշրջանը և խոսել է Կոնֆերենցիաների լիգայի եզրափակչից իր սպասելիքների մասին։
«Իհարկե, կցանկանայի հեթ-տրիկ գրանցել, սակայն այսօր կարևորը հաղթանակն էր։ Սա երկար և ծանր մրցաշրջան էր։ Շնորհիվ իմ բոլոր խաղընկերների՝ մենք լավ աշխատեցինք։ Մենք առջևում ունենք եզրափակիչ, որին անհամբեր սպասում ենք և շատ հուզված ենք։
Ինչպես միշտ ասում էի, ես առաջին օրվանից սիրահարված եմ այս ակումբին և միշտ կփորձեմ առավելագույնս օգնել թիմին՝ իմ գոլերով և գոլային փոխանցումներով։ Սա լավ տարի էր ինձ համար, հուսով եմ զարգացնել այն։ Հուսով եմ՝ մենք կկարողանանք մրցաշրջանը եզրափակել տիտղոսի նվաճմամբ և այդ դեպքում այս տարին իդեալական կլինի։
Վերադա՞րձ ԱՊԼ։ Ես սիրում եմ այս ակումբը։ Այստեղ ինձ դրսևորելու հնարավորություն են տվել։ Տեսնենք, թե ինչ է սպասվում մեզ ապագայում, բայց իմ սիրտը պատկանում է «Ռոմային»,- Աբրահամի խոսքերն է մեջբերում DAZN-ը։